Ապրիլի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:
Հանդիպմանը կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում: Նշել են, որ երկու երկրների դատախազությունների միջև գործակցությունը նպաստում է կապերի ընդլայնմանը և մեծ դեր է խաղում ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ դիմակայելու գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել գործակցությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ