Այսօր Հոռոմի խաչմերուկում գերիների հարազատների կողմից անցկացվող բողոքի ցույցին մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։
Տեղեկություններ էին տարածվել, որ նրա ոտքը վնասել են, սակայն ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ոտքը պատահաբար դիպել է քարին, ոլորվել է, այս պահին հետազոտվում է։
Նշենք, որ մարզի ճանապարհները դեռ փակ են։ Հենց նոր տեղեկացանք, որ փակել են նաև Աշոցք֊Գյումրի միջպետական ճանապարհի Վարդաղբյուրի հատվածը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Հրաչ Սահակյանի ֆեյսբուքյան էջից