«Ես միշտ եմ ասել, որ Թուրքիայի հետ միշտ առնվազն պետք է խոսել։ Մենք առաջին պատերազմի ժամանակ էլ էինք խոսում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի համոզմամբ՝ գուցե հիմա լավ շանս կա, որպեսզի Թուրքիայի հետ թշնամանք չլինի։ «Պատերազմում էինք եւ խոսում էինք։ Բա պետք է խոսեինք։ Մեր փոխարեն ուրիշը կխոսի, եթե մենք չխոսենք։ Խոսակցությունն ինչ-որ պահերի եղել է։ Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը ֆուտբոլ էր խաղում։ Պետք է խոսել։ Խոսելն ավելի լավ է, քան կրակելը»,-համոզմունք հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։
Իսկ թե ներկայիս պայմաններում ինչպես խոսել, նա նշեց․ «Արտաքին գերատեսչությունը պետք է այդ հարցի պատասխանը գտնի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ