Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գուցե Ադրբեջանը սպասում է, որ Թուրքիայի իշխանությունն էլ մասնակցի գերիների խնդրի լուծմանը»․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 09,2021 13:56

«Գուցե Ադրբեջանը սպասում է, որ Թուրքիայի իշխանությունն էլ մասնակցի գերիների խնդրի լուծմանը, չեք տեսնո՞ւմ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի խնդրին։

Հարցին, թե ինչպես, Քոչարյանը պատասխանեց․ «Բարի կամքով․․․գուցե ցանկություն կա, որ պարոն Պուտինն ու Էրդողանն իրար հետ մի հատ էլ խոսեն, չեք տեսնո՞ւմ դա»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարարի երեկվա հայտարարությանը, թե ռազմագերիների հարցը փակված է, իսկ եղած անձինք ոչ թե ռազմագերի են, այլ ահաբեկիչ, Անդրանիկ Քոչարյանը շեշտեց․ «Ինչ-որ պայմանավորվածություն երբ չի կատարվում, նա ստիպված ասում է, որ նրանք ռազմագերի չեն։ Փաստ է, որ Ռուստամ Մուրադովը երեկ Բաքու էր գնացել գերիներին բերելու համար: Եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պետք է գնար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930