Նիդերլանդներում ստորագրահավաք է սկսվել, որի մասնակիցները կոչ են անում չեղարկել 13-ամյա սիրիացի Ջեյկոբի (Հակոբ) արտաքսումը Հայաստան:
13-ամյա Ջեյկոբի (Հակոբ) և նրա մայրը զրկվել են Նիդերլանդներում ապրելու իրավունքից, քանի որ տեղի միգրացիոն ծառայությունը որոշել է, որ նրանք կարող են տեղափոխվել Հայաստան՝ որպես ապահով երրորդ երկիր:
Հակոբը մոր հետ Սիրիայից Նիդերլանդներ է փախել 5 տարի առաջ: Այդ ժամանակ նրա մայրը՝ Թինան (իրական անունը չէ) լսել էր, որ հայկական անձնագրով ավելի հեշտ է որպես փախստական ապաստան գտնել Եվրոպայում, և մաքսանենգ ճանապարհով ձեռք էր բերել հայկական անձնագիր իր և որդու համար:
Միջնորդագիրը ստորագրել է ավելի քան 150 հազար մարդ: Հրապարակման մեջ չի նշվում՝ արդյոք երեխան և նրա մայրը հայկական արմատներ ունեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ