Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Իսկ Քոչարյան Անդրանիկի ջանը՝ ամոթից ու զավեշտից չի փշաքաղվո՞ւմ, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է»

Ապրիլ 09,2021 13:35

«Հիմա մի քանի ամիս փոխնախարար աշխատած Արտակ Զաքարյանը ինձ մեղադրում է, ասում է՝ թաքցնում են, որովհետեւ ասելու բան չկա: Հատուկ ասում եմ Արտակ Զաքարյանի համար՝ եթե դուք ունեք գաղտնիության ռեժիմից օգտվելու հնարավորություն, դուք կունենաք կարդալու հնարավորություն եւ ձեր ջանը կփշաքաղվի, թե ինչ բացահայտումներ ունի ապրիլյան քննիչ հանձնաժողովը: Ես ուզում եմ, որ բոլոր ՀՀԿ-ականները գիտակցեն՝ 2016-ի ապրիլյան պատերազմի շարունակությունը եղել է 44-օրյա պատերազմը՝ սեպտեմբերի 27-ից սկսված»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է. «Իսկ Քոչարյան Անդրանիկի ջանը՝ ամոթից ու զավեշտից չի փշաքաղվո՞ւմ, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է։ Թող հրապարակե՛ն ապրիլյանի մարտերի մասին այսպես կոչված զեկույցը, ու դրանով էլ կբացահայտեն տարիներով տարածած իրենց մունդռիկ ստերը։ Այդ ժամանակ կերևա, թե ում ջանը կփշաքաղվի։

Եթե մի հանձնաժողով էլ Նիկոլի վարած քաղաքականությունն ու խայտառակ պատերազմը ուսումնասիրի, դրա զեկույցից նույնիսկ Մերուժան Արծրունու, Հուդայի ու Բրուտոսի ջանն էլ փշաքաղվի՝ հանդերձյալ աշխարհում։

Հ.Գ.  «Դավաճանություն՝ առանց սահմանների կամ անսահման դավաճանություն» ՍՊԸ բացեք, ավելի սազական կլինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930