Ապրիլի 9-ին կկայանա ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը:
Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում հանդիպմանը: Վնասվածքի պատճառով թիմին չի կարողանա օգնել Վիտինյոն: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Հակոբ Ուզունյանը: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Սարո Գալստյանը: Հավաքականին չի միացել նաև դարպասապահ Ռոբերտ Բոյարկինը:
Այսպիսով, մեր թիմի կազմում այսօրվա խաղին նախապատրաստվում են հետևյալ ֆուտբոլիստները՝
Լուան Բարբոսա Մյուլլեր – «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Արտյոմ Զաքարյան – «Լոգիկոն»
Արթուր Մկրտչյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Հակոբ Ուզունյան – «Լեո»
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան – «ՎՌԶ» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան – «Ստալիցա» (Բելառուս)
Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա»
Նիկիտա Խրոմիխ – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Կարդացեք նաև
ՀՖՖ