Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փակել մեկ դպրոց կոնկ­րետ գյուղում, նշանակում է ստորագրել տվյալ գյուղի վերացման փաստաթուղթը». Հայկ Փայտյան

Ապրիլ 09,2021 13:07

Կառավարության մար­տի 11-ի նիստին՝ գաղտնի, չզեկուցվող հարցերի շարքում, որոշում է ընդունվել մի շարք օրենք­նե­րում փոփոխություններ կատարելու մասին, համաձայն որի բյուջեում փող չլինելու պատճառաբանմամբ կրճա­տվել է որոշ ոլորտների ֆինանսական հատկացումը:  Այդ թվում՝ ուժը կորցրած է ճանաչվել «Կրթու­թ­յան մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Պետությունը յուրաքանչյուր նոր ու­սում­նական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատ­կա­ցումը՝ նրա առաջանցիկությունն ապահովող չափա­քանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախ­սե­րում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նա­խորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:

Կառավարության պարզաբանմամբ՝ ներքին ռեսուրսները տեղաբաշխելով պետք է հաղ­թահարել ֆինանսական դժվարությունները։ Ակնհայտ է, որ ֆինանսավորման շեմերի հա­նելը վտանգներ է ստեղծելու կրթական համակարգի համար: Կրթական համակարգը ա­ռանձ­նահատուկ է պետական բյուջեից վարձատրվող աշխատողների մեծ քանակով՝ ուսու­ցիչ­ներ, նախադպրոցական հաստատությունների աշխատողներ և այլն: Կրթության բյուջե­ում, ըստ ծախսերի խմբերի, ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են միջնակարգ ընդ­հա­նուր կրթությանը հատկացվող գումարները: Հետևաբար, որոշումն անմիջական  ազդեցու­թ­յուն կու­նենա ուսուցիչների թվի կամ աշխատավարձի չափերի կրճատման, որն էլ, որպես զար­­գա­ցող գործընթաց՝ կրթության և աշխատանքային իրավունքների վրա: Ֆինան­սավոր­ման կրճա­­տու­մը հիմք է տալու օպտիմալացնել կամ, որ ավելի ճիշտ կլինի  ասել, դպրոցներ փա­կել: Գյուղական համայնքների դպրոցի առկայությունը գյուղի գոյության գլխա­վոր նախա­պայ­ման­ներից մեկն է, իսկ վերջինիս բա­ցա­կա­յու­թ­յու­նը, որպես տնտեսական բջիջի, նրա վե­րաց­ման սկիզբը: Այսինքն՝ փակել մեկ դպրոց կոնկ­րետ գյուղում նշանակում է ստորագրել տվյալ գյուղի վերացման փաստաթուղթը: Հետևաբար` տվյալ ոլորտում կատար­վող ծախսերը պետք է դիտարկել ոչ թե տնտեսական արդ­յու­նավետության, այլ գյուղի պահպանության անհրա­ժեշտություններից ելնելով (խոսքը, մասնավորապես, վերաբերում է սահմանամերձ գյուղերին, որոնք անվտանգային տեսանկյունից  ռազ­մա­վա­րական նշանակություն ունեն):

Դեռ փետրվարին քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը գրավոր ծանուցում էր ուղարկել դպրոցներին ֆինանսավորումը 10-15% կրճատելու մասին՝ հիմնավորելով, թե բյու­ջեում փող չկա: Այս որոշումը, թերևս, հասկանալի կլիներ, եթե այն վերաբերեր բոլորին, իսկ կրթու­թյունից խնայված գումարներն էլ ուղղվեին ռազմական կամ երկրի անվտան­գութ­յանն ուղ­ղված ծախսերին: Այնինչ քննարկվում է նաև ռազմական բյուջեի կրճատ­ման հարցը:  Ըստ մամուլում տարածված լուրերի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյա­նը ՊՆ ներ­կա­յացուցիչնե­րին քննարկումներից մեկի ժամանակ ակնարկել է, թե՝ մեկ է, պարտվել եք, այդքան բյուջեն ի՞նչ ենք անում: Վերջին օրերին ոստիկանության ՊՊԾ  գնդի ծսռայողների աշխատավարձի 65-97%-ով բարձրացումը կարելի է դիտարկել նախընտրական կաշառք, նաև  քաղաքացիների և հատկապես քաղաքական ընդդիմադիր ուժերի արդար բողոքի ակցիաները ավելի եռանդով, անօրեն, բիրտ ուժի կիրառմամբ ճնշելու համար է, իսկ ՄԻՊ գրասենյակին հատ­կացվող գումարների կրճատումը՝ իշխանությունների և ոստիկանների անօրենություն­ներից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու սահմանափակում:

Իշխանությունը չի հրաժարվում արդեն ավանդական դարձած ամենամսյա միլիոնավոր դրամ­ների հասնող պարգևավճար­ներից (2021 թ. բյուջեում նախատեսված է պարգևավճար­նե­րի 21 % աճ նախորդ տարվա համեմատությամբ /մոտ 6 մլդ դրամ/ և կազմում է  18 միլիարդ  825 միլիոն դրամ): Կատարվում են նաև պահին ոչ հարիր ծախսեր: Օրինակ՝ նախատեսվել է այս տարի ԱԺ որոշ շենքերի և շինությունների կապիտալ վերանո­րոգման, նոր գորգերի, համակարգիչների, հեռուստացույցների, աթոռների և բազկաթոռների ձեռք­բեր­ման վրա ծախսել մոտավորապես 130 մլն. դրամ: Ստացվում է «հեղափոխական» թիմը, որն իշխանու­թյան եկավ անարդարությունն ու կեղծիքը մերժելու կոչերով, պետական բյուջեի գումարները ծախսում է ոչ թե պարտությունից հետո երկիրը ծանրագույն վիճակից հանելու, ոչ թե պետության և սահմանների անվտանգությունը ապահովելու, այլ սեփական բա­րե­կե­ցու­թ­յան և հար­մա­րավետու­թյան, ամեն գնով սեփական իշխանությունը երկարաձգելու համար:

Կրթության ոլորտի արմատական բարեփոխումների իրականացման գործում առանց­քա­յին դերը պատկանում է ուսուցչին: Ցավոք, շարունակվում է մի գործընթաց, երբ ամեն մի իշ­խա­նության փոփոխման հետ  ուսուցիչը ստիպված է փոխել իր գաղափարական «դա­վա­նան­քը»՝ «կուսակցական պատկանելությունը»:

Մարտի 17-ին վարչապետը կառավարությունից ԿԳՄՍՆ շենք գնաց խորհրդակցության՝ սովորույթի համաձայն մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ: Իր խոսքում նա նշել  էր, որ «իրենք պետք է համոզված լինեն, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ հա­մա­պա­տաս­խա­նում է այն չափորոշիչներին, որն ըստ էության պետության կողմից առա­ջար­կվող բովան­դա­կությունը կարողանալու է պատշաճ ձևով մատուցել աշակերտներին»: Խոսքն այն չա­փո­րո­շիչների բովանդակությանն է վերաբերում, որոնք խիստ քննադատվեցին գրեթե բոլոր մաս­նա­­գիտական ինստիտուտների, խմբերի, անհատների կողմից: Փաստացի մասնա­գետների կողմից վտանգավոր համարվող բովանդակությունը պետք է լինի դասասենյակ մտնող ու­սուց­չի չափանիշը, և, ենթադրելի է, որ բովանդակության ոչ «պատշաճ մատուցման» դեպքում կկի­րառվեն «պատժամիջոցներ»: Նախարարն էլ իր խոսքում նշեց, որ հանրային լայն «դիս­կուր­­սի» առարկա դարձած հայոց լեզվի և պատմության առարկայական չափորոշիչների քննար­­կումներն ավարտվել են, և կոնցեպտուալ տարաձայնություններ չկա: Այնինչ  տա­րա­ձայ­­նություններ չկան, որովհետև որևէ փոփոխություն նախարարություն հանրային քննարկ­ման չի ներկայացնում, և հանրությունը տեղյակ չէ  առարկայական ծրագրերում տեղ գտած «փոփոխու­թյուն­ներին, բարեփոխումներին»: Այսինքն՝ հերթա­կան անգամ գաղտնիության պայմաններում կստորագրվի մի փաստաթուղթ, որին դեմ էր ողջ մասնագիտական հան­րու­թ­յունը:

Իշխանությունը խոսում է բուհերում առկա խնդիրներից և որպես լուծում առաջարկում Երևանի բուհերի շենքերը վաճառելը և այդ փողերով ակադեմիական քաղաք կառուցելը:

Ըստ էության սա կարելի է դիտարկել նախընտրական քարոզարշավի լույսի ներքո: Բուհական մտավորականությունը յուրաքանչյուր երկրում միշտ ընդդիմադիր հայացքներ է ունենում, և նրա ձայները գրավելու համար պետք է «գրավիչ» բաներ ասել: Կարևոր է, որ առաջինը շեշտադրվում էլ շենքերի վաճառքն է: Հիմա էլ մտածում են ինչպես կարող են «օգտագործել» համալսարանների շենքերը: Ինչների՞ս է պետք Երևանի պետական համալսարանի շենքը, եթե օրինակ թուրքերը կարող են գնել ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքը և այն դարձնել թուրքական բիզնես կենտրոն:

Տպավորություն է, թե ցանկություն կա վերջնականապես քանդել ամենն ինչ կա Հայաստանում ու Արցախում: Քանդել, առանց որևէ բան կառուցելու, միայն սին խոստումներ տալով:

Հայկական պե­տու­թ­յունն ու պետա­կա­նությունն են հիմնական թիրախները մեր բազմաբնույթ թշնամիների հա­մար, և միայն այդ գիտակցումով ու ահագնացող վտանգներին դիմագրավելու անմնացորդ նվի­­րու­մով է հնարավոր սկսել Հայաստանի վերակերտումը:

Հայկ ՓԱՅՏՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930