Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասնյակ հայորդիներ անմարդկային պայմաններում գտնվում են թշնամի երկրում, իսկ իշխանությունը անընդունակ է կատարել որևէ հայանպաստ քայլ». Սուքիաս Ավետիսյան

Ապրիլ 09,2021 12:22

Վերջին շրջանում երկրում տիրող խայտառակ վիճակը օրեցօր ավելի է վատթարանում։ Անիշխանության մթնոլորտը, երկիրը հիմնահատակ քանդելու, սրբությունները պղծելու, պետական կառույցները և ինստիտուտները ոչնչացնելու վարպետ «քայլող ուսապարկերը» այդ ամենը իրականացվում է մեծ եռանդով ու առանց ամոթի զգացումի։

Իսկ վերջին ամիսներին առավել անհանգստացնող է անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների շուրջ ստեղծված վիճակը։ Տասնյակ հայորդիներ անմարդկային պայմաններում գտնվում են թշնամի երկրում, իսկ իշխանությունը անընդունակ է կատարել որևէ հայանպաստ քայլ։

Երեկ կատարած անմեղսունակությունը, կապված գերիների տեղափոխող դատարկ ինքնաթիռի հետ, ևս մեկ անգամ ապացուցում է իշխանության իրավիճակին չտիրապետելը, ապիկարությունը, տգիտությունը և հանցավոր անգործությունը։

Ստեղծված իրավիճակի համար անձնական պատասխանատվություն է կրում Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Վերջիններս պետք է ժամ առաջ հրաժարական ներկայացնեն և կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Սուքիաս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930