Լրահոս
Օրվա լրահոսը

42 տոկոսը կարող է լինել արտահերթ ընտրության ամենամեծ անակնկալներից մեկը. «Ժամանակ»

Ապրիլ 09,2021 11:49

Շաբաթներ առաջ Հայաստանում հրապարակվեց հարցում, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիների մոտ 42 տոկոսը կողմնորոշված չէր այս կամ այն քաղաքական ուժի համակրանքի հարցում:

Իրականում, սակայն, 42 տոկոսը կարող է լինել արտահերթ ընտրության ամենամեծ անակնկալներից մեկը, և ոչ այն իմաստով, որ քաղաքական ուժերից որևէ մեկը կարող է ինտենսիվ աշխատանքի շնորհիվ նվաճել նրանց մեծ մասի համակրանքը:

Մեղմ ասած՝ հավանական է այն, որ հանրության ներկայացուցիչը լինի միանգամայն կողմնորոշված, սակայն գերադասի փակ պահել իր կողմնորոշումը որևէ պարագայում՝ մինչև քվեախցիկ հասնելը: Կամ՝ առավելագույնը արտահայտվի խոհանոցում: Այլ կերպ ասած՝ Հայաստանում հասարակական պատկերը խոհանոցում է և քվեախցիկում, ոչ այլ տեղ:

Ըստ այդմ, մեղմ ասած, հարաբերական է 42 տոկոսի չկողմնորոշվածությունը: Ըստ այդմ՝ բուն ընտրության օրը մենք կարող ենք լինել այդ մեծ տոկոսի կողմնորոշման դրսևորման կամ 42 տոկոսի զգալի մասի կողմնորոշման դրսևորման ականատես, ինչը կարող է այս կամ այն տրամաբանությամբ դառնալ արտահերթ ընտրության անակնկալ:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930