Այսօր վաղ առավոտից Խծաբերդի հատվածում գերի ընկածների հարազատները փակել են մարզի գրեթե բոլոր ճանապարհները` պահանջելով հստակեցնել իրենց տղաների հայրենադարձման հարցը։
«Գիշեր էլ լինի, ցերեկ էլ լինի, ստեղ ենք մնալու, մենք հստակ պահանջ ունենք, մեր էրեխեքի վերադարձը, թող չխաբեն, հերիք էղավ չորս ամիս էլ խաբեն»,-ասում էին Հոռոմի խաչմերուկում հավաքվածները։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզից դեռ կան 54 գերեվարվածներ։ Նրանց հարազատները, երեկ լսելով գերիների վերադարձի մասին, շտապել էին Էրեբունի օդանավակայան, սակայն Բաքվից եկած ինքնաթիռը եղել էր դատարկ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ