Զոհերի հիշատակը փառաբանելու լավագույն ձևը կայուն խաղաղության հնարավորությունը բաց չթողելն է, որ այլևս ոչ ոք չզոհի իր կյանքը՝ մյուսի ապրելու համար: «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
– Տիկին Նազարյան, մինչ ընտրությունների թեմային անդրադառնալը խնդրում եմ պարզաբանել ձեր վերջին հարցազրույցներից մեկում արված մի միտք, որը համացանցում աղմուկի թեմա է դարձել. անդրադառնալով Թուրքիայի հետ մեր հարաբերություններին՝ ասել էիք. «Գուցե հիմա լավ շանս կա, որ թշնամանք չլինի»: «Մեր հազարավոր երիտասարդների կյա՞նքն էր այդ շանսը». հիմնականում այս կոնտեքստում են ձեզ ուղղված հարց-մեղադրանքները: Խնդրում եմ պարզաբանեք, թե ինչ եք նկատի ունեցել, եւ ինչպես եք վերաբերում նման մեկնաբանություններին:
– Պատերազմը, բնականաբար, արհավիրք ու ողբերգություն է: Սակայն, հետպատերազմյան իրողությունում, եթե կա խաղաղություն հաստատելու ու կոնֆլիկտը վերջնական կարգավորելու շանս, բացված պատուհան, մի փոքրիկ հնարավորություն, ապա աններելի է այն բաց թողնելը: Այս հնարավորությունը կարող է չլինել, կամ միշտ չէ, որ կլինի: Քանի՞ անգամ ենք ետ նայել, փնտրել ու ափսոսացել խաղաղություն ունենալու բաց թողնված հնարավորությունների համար: Ցավոք, քանի ժամանակն անցնում է, պատերազմի աղետի հիշողությունը մարում է, մխացող կոնֆլիկտի հետ ապրելը դառնում է սովորական: Եվ միտքս այն է, որ զոհերի հիշատակը փառաբանելու լավագույն ձևը կայուն խաղաղության հնարավորությունը բաց չթողնելն է, որ այլևս ոչ ոք չզոհի իր կյանքը՝ մյուսի ապրելու համար: Նաև ես շատ եմ ուզում, որ ընտրությունների նախաշեմին մեր քաղաքացիներն առանց բացառության բոլոր քաղաքական ուժերի առջև դնեն մեկ պահանջ. բոլոր չլուծված խնդիրների լուծմանը հասնել բացառապես խաղաղ ճանապարհով: Խաղաղության պահանջը պետք է հանրային բարձրաձայն ու հաստատակամ պահանջ դառնա:
Կարդացեք նաև
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: