Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակները, իրար հերթ չտալով, թանկանում են. հավկիթին, ձեթին ու կարագին հաջորդել են նաեւ ալյուրն ու հացը:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ալյուրի գինը զգալի բարձրացել է. օրինակ 10 կգ ալյուրի գինը 2400 դրամից բարձրացել է՝ դառնալով 2800 դրամ, իսկ ցորենի բարձր որակի ալյուրի 50 կգ արժե 12400-13500 դրամ, մինչդեռ ամիսներ առաջ այն վաճառվում էր մոտ 12 հազար դրամով: Իսկ, ահա, առաջին սորտի ալյուրն այժմ վաճառվում է 11 800-12000 դրամով, այն նախկինում ավելի էժան էր:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։