Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցերը հասցեագրված են եղել Նիկոլ Փաշինյանին, նախապես պատրաստված են եղել Ասոցիացիայի անդամների կողմից եւ համաձայնեցում որեւէ մեկի հետ չի պահանջվել

Ապրիլ 08,2021 23:45

Հայ իրավաբանների ասոցիացիան, ի դեմս վերջինիս նախագահ Շահեն Պետրոսյանի, հանդես է եկել հայտարարությամբ․

«Հարգելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը եւ տարբեր մեկնաբանությունները, կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ, ես որպես Ասոցիացիայի ղեկավար՝ Շահեն Տիգրանի Պետրոսյանս, հայտնում եմ, որ Ասոցիացիան հանդիսանում է մասնագիտական ոչ կոմերցիոն կազմակերպություն եւ չի զբաղվում քաղաքական գործունեությամբ։ Իր գործունեության ընթացքում Ասոցիացիան մշտապես անցկացնում է հանդիպումներ Ռուսաստանի եւ Հայաստանի պետական իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչների հետ, անկախ քաղաքական հայացքներից։

Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը եւս կապված էր Ասոցիացիայի զուտ մասնագիտական գործունեության հետ, առնչված Հայաստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ռուսաստանի տարածքում, իրավաբանական օգնության տրամադրման եւ գործակցության հետ։

Հարցերը, որոնք եղել են բացառապես իրավական թեմատիկայի շրջանակում, հասցեագրված են եղել Նիկոլ Փաշինյանին եւ նախապես պատրաստված են եղել Ասոցիացիայի անդամների կողմից եւ համաձայնեցում որեւէ մեկի հետ չի պահանջվել։

 

Միաժամանակ հայտնում եմ, որ հարգելի պատճառով ես ներկա չեմ եղել այդ հանդիպմանը։ Հաշվի առնելով վերոնշվածը, խնդրում եմ զերծ մնալ ոչ տեղին մեկնաբանություններից, սպառնալիքներին եւ չտրվել շահագրգիռ անձանց սադրանքներին, որոնք հանրությանը մոլորության մեջ են գցում։ Ուզում եմ ընդգծել, որ Ասոցիացիան հետայսու էլ շարունակելու է իրականացնել իրավական աջակցություն հայրենակիցներին, անկախ ստացվող բացասական մեկնաբանություններից եւ սպառնալիքներից։

Տեղեկանք․- Հայ իրավաբանների ասոցիացիան հանդիսանում է հասարակական կազմակերպություն, որը գրանցված է Ռուսաստանում եւ արդեն իրեն ցույց տվել է իրավական դաշտում՝ պաշտպանելով ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների «ծիրանային պատերազմների» ժամանակ՝ 2020 թվականին։ Մեր կազմակերպության խնդիրներն են՝ ցուցաբերել իրավական օգնություն ՌԴ քաղաքացիներին, կազմակերպություններին, ձեռնարկություններին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ համագործակցել պետական իշխանության մարմինների եւ հանրային միավորումների, արտասահմանյան եւ միջազգային կառույցների հետ՝ իրավագիտության ոլորտում՝ ՌԴ տարածքում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930