Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որոշումը կարող է հետևանքներ ունենալ վիրուսի դեմ պատվաստման պարտադիրության մասով, հատկապես այն անձանց համար, ովքեր կտրականապես կմերժեն պատվաստանյութի ընդունումը»

Ապրիլ 08,2021 23:33

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հինգշաբթի որոշում կայացրեց, ըստ որի պարտադիր պատվաստումները չեն հակասում մարդու իրավունքներին և կարող են անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակություններում:

Որոշումն ընդունվել է չեխ ընտանիքների կողմից դատարան մուտքագրված դիմումի հիման վրա, որով խնդրել են երեխաների պարտադիր պատվաստումը ճանաչել որպես մարդու իրավունքների խախտում: Դիմումի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ պատվաստումից հրաժարված ծնողները տուգանվել են, իսկ երեխաներին հրաժարվել են ընդունել մանկապարտեզներ։

Որոշման մեջ ասվում է, որ Չեխիայի առողջապահական մարմինների կողմից իրականացվող պարտադիր պատվաստումները համապատասխանում են երեխաների «լավագույն շահերին»:

Դատարանը գտել է, որ Չեխիայի առողջապահական քաղաքականությունը չի խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։

Չնայած որոշումն ուղղակիորեն չի վերաբերում COVID-19 պատվաստանյութերին, սակայն դա կարող է հետևանքներ ունենալ վիրուսի դեմ պատվաստման պարտադիրության մասով, հատկապես այն անձանց համար, ովքեր կտրականապես կմերժեն պատվաստանյութի ընդունումը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930