«Էրեբունի» օդանավակայանում բավական լարված իրավիճակ է․ մեծ թվով գերիների հարազատներ սպասում են իրենց որդիների վերադարձին, սակայն նրանց տեղեկատվություն է հասել, որ ինքնաթիռը դատարկ է ժամանել։
Շիրակի մարզի Ազատան համայնքապետի ղեկավար Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ին ասաց, որ հեռախոսակապի մեջ է իրենց համայնքից գերի ընկածների հարազատների հետ, նրանք փոխանցել են, որ դեռ սպասում են «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ինքնաթիռը Բաքվից դատարկ է ժամանել։ Հիշեցնենք, որ միայն Ազատանից այս պահին հինգ գերիներ կան։
Հ.Գ. Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկ դու՛ք շտապեցիք մանկասպան ահաբեկիչների ազատեցիք …