Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործեր են հարուցվել ոչ միայն Ավետարանոց, այլև Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի շրջանների մի շարք այլ համայնքների ցուցակներում վեր հանված անճշտությունների կապակցությամբ

Ապրիլ 08,2021 22:55

Սույն թվականի ապրիլի 5-ին ԱՀ դատախազության կայքում տեղեկություն էր հրապարակվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող դրամական աջակցության համար հիմք ծառայած` ԱՀ Ավետարանոց համայնքի ղեկավարի կողմից ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված ցուցակներում հիշյալ որոշմամբ շահառուներին ներկայացվող պահանջները չբավարարող թվով 227 անձի ներառելու, դրա հիման վրա վերջիններիս կողմից 300.000-ական դրամ գումար ստանալու և նկարագրված դեպքի կապակցությամբ ԱՀ քրեական  օրենսգրքի  322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին (հղումը այս հասցեով):

Հրապարակումից հետո դատախազությանն ուղղված հարցերի կապակցությամբ  պարզաբանում ենք, որ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացող նյութերում որևէ տեղեկություն չկա պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության դեպքի մասին և նման արարքի կատարում Ավետարանոց համայնքի ղեկավարին չի վերագրվել:

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դատախազություն ներկայացված տեղեկությունների ստուգման արդյունքում ձեռք բերված նախնական տեղեկությունների հիման վրա ԱՀ ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ` հետաքննություն իրականացնելու և հետագայում նկարագրված դեպքի կապակցությամբ նախաքննական մարմնի կողմից լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով: Հատկանշական է, որ նույնատիպ դեպքերի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել ոչ միայն Ավետարանոց, այլև Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի շրջանների մի շարք այլ համայնքների ցուցակներում վեր հանված անճշտությունների կապակցությամբ:

Դատախազությունն ընդամենը հրապարակել է այն տեղեկությունները, որոնք հիմք են հանդիսացել ԱՀ ոստիկանության կողմից քրեական գործ հարուցելու համար, հրապարակված տեղեկությունը ենթակա է նախաքննության շրջանակում մանրակրկիտ քննության, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մանրակրկիտ քննության կառնի բոլոր փաստարկները:

ԱՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930