Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Ապրիլ 08,2021 21:52

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային կարգի պատվո պատվանդանին միանգամից Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի երկու ներկայացուցիչ բարձրացավ:  Կարեն Ավագյանը երկամարտում ցույց տվեց 375 (175+200) կգ ու նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ Անդրանիկ Կարապետյանը 365 (170+195) կիլոգրամով դարձավ բրոնզե մրցանակակիր: Արծաթը բաժին հասավ Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Դավիթաձեին 374 (171+203) կգ:

Կարենը փոքր ոսկու արժանացավ նաեւ պոկում, եւ փոքր արծաթի՝ հրում վարժությունում, իսկ Անդրանիկին փոքր բրոնզ բաժին հասավ պոկումում: Երկրորդ վարժությունում նա վեցերորդն էր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930