Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, դրա հետագա կարգավորումը՝ համաձայն 2020թ. հունվարի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարությունների: Մասնավորապես, մանրամասն քննարկվել է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և աստիճանական սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման հարցը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ընթացքը: Ընդ որում, հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում բարձր մակարդակով անցկացված հայ-ռուսական բանակցությունների արդյունքները:
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները տարբեր ձևաչափերով:
Հիշեցնենք, երեկ Պուտինը Մոսկվայում ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ