Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արտակ Զաքարյան, ձեր ջանը կփշաքաղվի, թե ինչ բացահայտումներ ունի ապրիլյան քննիչ հանձնաժողովը». Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀԿ-ականներին

Ապրիլ 08,2021 20:07

Ե՞րբ է հրապարակվելու ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: Այսօր այս հարցին ի պատասխան՝ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ամենակարեւորն բանն է, որ քննիչ հանձնաժողովն ունի զեկույց՝ 97 էջից բաղկացած: Դա աշխատանքի արդյունք է: Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը շատ մեծ ծավալ ունի, հասարակությունը սպասում է այդ զեկույցին: Հիմա մի քանի ամիս փոխնախարար աշխատած Արտակ Զաքարյանը ինձ մեղադրում է, ասում է՝ թաքցնում են, որովհետեւ ասելու բան չկա: Հատուկ ասում եմ Արտակ Զաքարյանի համար՝ եթե դուք ունեք գաղտնիության ռեժիմից օգտվելու հնարավորություն, դուք կունենաք կարդալու հնարավորություն եւ ձեր ջանը կփշաքաղվի, թե ինչ բացահայտումներ ունի ապրիլյան քննիչ հանձնաժողովը: Ես ուզում եմ, որ բոլոր ՀՀԿ-ականները գիտակցեն՝ 2016-ի ապրիլյան պատերազմի շարունակությունը եղել է 44-օրյա պատերազմը՝ սեպտեմբերի 27-ից սկսված»:

Ինչ վերաբերում է զեկույցին, նա ասաց, որ պատերազմը խանգարեց, որ զեկույցը սահմանված ընթացակարգով ներկայացվեր ԱԺ-ին, անձամբ ինքը տրամադրված էր, որ զեկույցը դրվեր ԱԺ կայքում, բայց պատերազմից հետո շատ զգայուն է բանակը դարձել. «Զեկույցը պատրաստ է, պատրաստ է նաեւ իմ ելույթը, որով հաշվի առնելով կառավարության առարկությունները՝ պետք է ԱԺ ամբիոնից հանդես գամ: Չկասկածեք, որ իմ ելույթը շատերին կբավարարի, շատերին չի բավարարի: Բայց այդ ելույթով ես կտամ շատ հարցերի պատասխան, որոնք դրված են զեկույցի մեջ…Դա հետեւանքներ չի կարող չառաջացնել որոշ զինվորականների համար»:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասաց, որ քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցի հաստատումը, որ պետք է լիներ բոլոր անդամների կողմից, ովքեր աշխատանքներին մասնակցել են, ոչ բոլորի կողմից է եղել: Ստորագրել են ընդդիմությունից ԲՀԿ պատգամավորները, «Լուսավոր Հայաստանից» անհայտ պատճառներով չեն հաստատել, չնայած զեկույցում ներառված են Գեւորգ Գորգիսյանի տեսակետները. «Ակնհայտորեն քաղաքական  նկատառումներով է սա պայմանավորված: Մենք պայմանավորվել էինք՝ աշխատում ենք այնպես, որ քաղաքական շահարկումներ չլինեն: Մենք պահել ենք այդ խաղի կանոնները: Որեւէ արտահոսք չի եղել: Նույնիսկ գտնվեցին մունդռիկներ, որոնք տարածեցին, որ հանձնաժողովի աշխատանքից արտահոսք է եղել, որոնք այս պատերազմում հակառակորդը օգտագործեց: Ընդ որում, կիսագողական տղերքն էլ են փորձել խոսել՝ որպես ռազմական փորձագետներ, որոնց բերանին ես եկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930