Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթացիկ տարվա սուբվենցիոն հայտերի ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք համայնքներում կլուծեն առաջնային խնդիրներ

Ապրիլ 08,2021 19:22

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը’ պետական գույքի համապարփակ հաշվառման, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում:

Ի թիվս օրակարգային հարցերի` նիստի ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները:

Նշվել է, որ 2021 թվականին հանրապետության համայնքների կողմից ներկայացվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 800 նախնական հայտ, որոնք առաջիկայում կքննարկվեն սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովում։

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ընթացիկ տարվա սուբվենցիոն հայտերի ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք համայնքներում կլուծեն առաջնային խնդիրներ, կբարեկարգվեն կամ կկառուցվեն կենսական ենթակառուցվածքներ։ Մարզպետներին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել նաև համավարակի և պատերազմի հետևանքով նախորդ տարվա անավարտ ծրագրերը՝ դրանց շինարարության տեմպն ու որակը պահելու և նախանշվող ժամկետներում ավարտելու նպատակով։

Մարզպետները նախարարին զեկուցել են նաև ՀՀ մարզերի՝ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքների մասին։ Համայնքների սեփական եկամուտները 2021թ․ առաջին եռամսյակում կազմել են 5 մլրդ 264 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 470 մլն դրամով։

Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր ևս: Անդրադարձ է եղել մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունից բխող 2021 թվականի տարեկան գործունեության ծրագրի մշակման և գերակայությունների սահմանման, ինչպես նաև համայնքային ծառայողների և ՏԻՄ 2021թ. վերապատրաստումների վերսկսման ուղղությամբ աշխատանքներին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930