Ա1+. Շուրջօրյա և ցերեկային հաստատությունների շահառու երեխաների վրա կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացումը բացասական ազդեցություն ունեցավ, -ասում է ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը. «Երեխաների մուտքն ու ելքը սահմանափակվեց։ Նրանք ստիպված էին սովորական առօրյայից տարբեր կյանքով ապրել։ Երեխաները մեզ մոտ գալիս են տարբեր ճգնաժամերի պատճառներով և մեր աշխատակարգը Covid-ի պայմաններում տարբեր ու դժվար էր այն իմաստով, որ երեխաները կենտրոնից դուրս իրենց ժամանցը չէին կարողանում անցկացնել՝ թատրոն, էքսկուրսիաներ և այլն», – ասում է նա։
Երեխաներին բացատրելը, թե ինչու չեն կարող դուրս գնալ, ծնողների հետ շփվել, նրա խոսքով, շատ դժվար էր։ Մեկուսացված պայմաններից երեխաները լուրջ խնդիրներ էին ունենում, կորցնում էին քունը։ Եվ կենտրոնի աշխատակիցները փորձում էին հնարավորինս շեղել նրանց տարբեր զբաղմունքներով՝ իրավիճակը մեղմելու համար․
Մեկուսացման ընթացքում, Միրա Անտոնյանի խոսքով, ստացել են երեխաների բռնության ենթարկվելու 19 ահազանգ և միջոցառումներ են ձեռնարկել՝ այդ երեխաներին օգնելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: