Այսօր անհայտ կորած զինծառայողների ծնողները պաշտպանության նախարարության շենքի առջեւ կրկին բողոքի ցույց արեցին:
Նրանք փակել էին նախարարության մի քանի մուտքերը՝ պահանջելով զբաղվել իրենց զավակների խնդրով:
Կարդացեք նաև
Անհայտ կորած զինվորի հարազատ Արսեն Ղուկասյանն ասաց, որ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո, ծնողներին տրված խոստումները մինչ օրս չեն կատարվել եւ իրենք ստիպված են այս անգամ արդեն երկարաժամկետ բողոքի ցույց անել՝ պահանջելով լուծել իրենց որդիների հարցը:
Նա կոչ արեց մյուս ծնողներին էլ միանալ իրենց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ