Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների ծնողները բողոքի ցույց են անցկացրել նախագահի գրասենյակի դիմաց, հաղորդում է Turan-ը:
Նրանք դժգոհել են որոնողական աշխատանքների բացակայությունից, և որ պաշտոնյաներն անտեսում են իրենց խնդիրները և բողոքները:
Անհետ կորածների ծնողները կոչ են արել Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներին օգնել՝ պարզելու իրենց երեխաների ճակատագրերը:
Ցույցի մասնակիցներին ընդունել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, որը հավաստիացրել է, թե խնդրով զբաղվում են բոլոր պետական կառույցները:
Կարդացեք նաև
Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ 2021թ. հունվարին հայտնած տեղեկություններով՝ անհետ կորած է համարվում 64 զինծառայող:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ