Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականները «Օլիմպավանում» սկսել են նախապատրաստվել ապրիլի 19-ից 25-ը Վարշավայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը եւ մայիսի 6-ից 9-ը Սոֆիայում նշանակված օլիմպիական խաղերի վերջին՝ համաշխարհային վարկանիշային մրցաշարին:
Այսօրվա դրությամբ մեր ըմբիշները երկու ոճերում էլ նվաճել են Տոկիոյի օլիմպիական խաղերի երկուական ուղեգիր՝ Արթուր Ալեքսանյան եւ Կարապետ Չալյան (հունահռոմեական ոճ), Վազգեն Թեւանյան եւ Արսեն Հարությունյան (ազատ ոճ):
Ազատ ոճայինները ուսումնամարզական հավաքը սկսել են ապրիլի 4-ին եւ կավարտեն ապրիլի 17-ին, իսկ հունահռոմեականների հավաքը կտեւի ապրիլի 7-ից 21-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ