Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլ 08,2021 15:12

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 10-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, ապրիլի 10-12-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-13-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վ։

Երևան քաղաքի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.9°C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.1°C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930