Այսօր կառավարության նիստում Տարածքային, կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկեց Հայկ Ղալումյանին նշանակել Տավուշի մարզպետի պաշտոնում:
Նիստին ներկա Հայկ Ղալումյանը, որը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է, եւ 2019 թվականի սեպտեմբերի 14-ից եղել է Իջեւանի համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը, ներկա էր կառավարության նիստին: Նա «շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ հավաստիացրեց, որ ոչինչ չի խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման, եւ ժողովրդի բարեկեցության համար:
Կարդացեք նաև
Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան քավորն է:
Նա մարզպետի պաշտոնում փոխարինեց Հայկ Չոբանյանին, որը նշանակվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարները՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից