Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է». ԱՄՆ-ն դատապարտել է Կիպրոսում Սուրբ Մակարի հայկական վանքում թուրքերի կողմից խնջույք կազմակերպելը

Ապրիլ 08,2021 16:02

Ermenihaber. Նիկոսիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը:

Դեսպանն այդ մասին գրառում  է արել Twitter-ում:

«ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակարի հայկական վանքի չարարկումը (վատ նպատակով օգտագործումը): Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և մենք կրկնում ենք կրոնական առաջնորդների կոչը, որ բոլոր պաշտամունքի վայրերը, որոնք օգտագործվում կամ չեն օգտագործվում, պաշտպանված լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,-գրել է դեսպանը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Կիպրոսի Մակարավանքի բակում թուրք երիտասարդները առանց թույլտվության միջոցառում (խնջույք) էին անցկացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930