Անհայտ կորած զինծառայողների հարազատներից ոմանք չեն վստահում իրենց որդիների ԴՆԹ հետազոտության արդյունքներին եւ ուղարկում են լրացուցիչ հետազոտության՝ արտերկիր: Այսօր այս դիտարկմանն ի պատասխան, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այո, կան ծնողներ, որոնք լրացուցիչ հետազոտության են տանում որդիների ԴՆԹ-ն, բայց նրանց թիվը քիչ է: Նախարարի խոսքով, դա նրանց իրավունքն է եւ իրենք այդ հարցով որեւէ խնդիր չեն տեսնում, ավելին՝ օգնում են, որպեսզի այդ ողջ գործընթացն արագ կազմակերպվի եւ ծնողներն ունենան պատասխաններ:
Ասաց, որ մինչ այս պահն՝ արտերկրում իրականացրած փորձաքննությունների եւ նախարարության կողմից իրականացրած փորձաքննությունների արդյունքները նույնական են եղել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ