Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին. պետքարտուղարի օգնականի տեղակալ. «Ազատություն»

Ապրիլ 08,2021 14:04

«Ազատություն». Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն և Երևանը հետաքրքրված լինեն դրանով, երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը առցանց սեմինարի ընթացքում:

«Ռուսաստանի մտադրությունը մեկ այլ բաց հարց է մնում», – նշել է Քենթը` մանրամասնելով, որ Ռուսաստանը «որոշեց չհամաձայնեցնել հրադադարի պայմանները Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով», այլ «դա ուղղակիորեն ապահովեց եռակողմ ձևաչափով»:

Ամերիկացի դիվանագետի տեսակետից՝ «անվտանգության հիմնական մարտահրավերը մնում է այն, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը այնպես, որ երկու երկրները հնարավորություն տան համաձայնության գալու վերջնական կարգավիճակի վերաբերյալ: Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթած, «այնուամենայնիվ, դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը՝ ճիշտ այնպես, ինչպես երբ Հայաստանն էր հաղթել առաջին պատերազմում քառորդ դար առաջ», – ընդգծել է Քենթը:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930