Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Գրիգորյանը համակարգելու է դատաիրավական բարեփոխումների աշխատանքները

Ապրիլ 08,2021 13:12

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել վարչապետի՝ նախօրեի որոշումով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակված Սուրեն Գրիգորյանին։

Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ, նորանշանակ փոխնախարարը, ի թիվս այլ ոլորտների, համակարգելու է դատաիրավական բարեփոխումների աշխատանքները։ Նախարար Բադասյանը հաջողություն է մաղթել Սուրեն Գրիգորյանին նոր աշխատանքում և վստահություն հայտնել, որ շատ արագ կներգրավվի Նախարարության աշխատանքներում, և անցումային փուլ չի պահանջվի։

Հիշեցնենք, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից և նշանակվել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։

Այդ համատեքստում, Ռուստամ Բադասյանը շնորհավորել է նաև տիկին Գրիգորյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930