Անվանի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը չի բացառում, որ կարող է վերադառնալ մեծ սպորտ: Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում կազմակերպված ցերեկույթի ընթացքում նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գիտե՞ք, ես, կարելի է ասել, Հայաստանում կանանց ծանրամարտի հիմնադիրներից եմ ու պատվասեր անձնավորություն: Ինքս չեմ հաշտվում ու չեմ ուզում, որ Հայաստանում ու աշխարհում ինձ հիշեն որպես որակազրկված մարզուհի: Ոչինչ բացառել պետք չէ, այդ թվում՝ վերադարձս մեծ մրցահարթակ: Իսկ թե ապագայում ինչ կլինի, պարզ կդառնա միայն Տոկիոյի օլիմպիական խաղերի ավարտից հետո»:
Հռիփսիմեն չցանկացավ թեման շարունակել, միայն ասաց, որ իրեն գերազանց է զգում եւ լի է էներգիայով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ