Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ «Արտահերթ ընտրությունների անցկացումն արտաքին դաշտից թելադրված օրակարգ է»․ «Փաստ»

Ապրիլ 08,2021 12:05

Հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն իր համար խնդիր չլուծեց: Արտահերթ ընտրությունների մասին հայտարարելը միայն ավելացնում է Փաշինյանի խնդիրները: Այս կարծիքին է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք քաղաքական իրավիճակին, սպասվելիք ընտրություններին, խոսել նաև Մարտի 1-ի գործի հանգուցալուծման մասին:

«Ես չեմ կարող ասել, որ ընտրությունների անցկացման որոշումն ընդդիմության ճնշման արդյունքում եղավ, որովհետև մինչ այս էլ երկու անգամ հայտարարվել էր ընտրությունների մասին, բայց այդ երկու հայտարարությունների ժամանակ ընդդիմության կողմից ամենաբարձր ճնշման փուլերը չէին: Այսօր Հայաստանի հանձնման կամ Հայաստանի ապագայի հետ կապված նոր փուլ է եկել: Այսինքն, պատերազմական փուլն անցավ, և հիմա Հայաստանում ուզում են ինչ-որ ինտեգրացիոն պրոյեկտներ մշակել, ինչի համար անհրաժեշտ է, որ Փաշինյանը բարձր լեգիտիմություն ունենա: Նրանից պահանջում են, որ հաստատի իր լեգիտիմությունը, և այդ պատճառով էլ գնում է ընտրությունների: Նա պետք է հաստատի իր լեգիտիմությունը, բայց ընտրություններն իր համար մեծ գլխացավանք են լինելու՝ կապված թե՛ իր թիմի, թե՛ քաղաքական ընդհանուր լանդշաֆտի հետ: Ըստ այդմ, ընտրություններն այդքան էլ հեշտ գործընթաց չեն ենթադրելու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների անցկացումն արտաքին դաշտից թելադրված օրակարգ է:

«Այն պարտադրված օրակարգ է, որովհետև սրանից հետո, այսպես կոչված, տարածաշրջանային ինտեգրացման պրոյեկտները Հայաստանում շատ ավելի վստահելի իշխանություն են պահանջելու: Մյուս կողմից՝ արտահերթ ընտրությունները միարժեքորեն չեն լուծի Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը, որովհետև արդեն իսկ երևում է, որ ընտրությունները սարսափելի կեղծիքներով են անցկացվելու: Իսկ քաղաքական ճգնաժամը լուծելու համար նախևառաջ երկրում անհրաժեշտ է երկխոսություն հաստատել, բայց հիմա նորից երկպառակտության խորացում է գնում»,-նկատեց Ա. Ենոքյանը:

Ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, արդեն քարոզարշավի նախնական ուրվագծերը երևում են. «Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սկսել է իր քարոզարշավը: Գնում է շրջաններ և խոսում է իր ապագա ծրագրերի մասին: Բացի այդ, ընտրությունների նախօրյակին ժողովրդի համար ինչ-որ լավ բաներ անելու պատրաստություններ ևս կան: Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ երկու-երեք կուսակցությունների դաշինք է գլխավորելու: Մի շարք քաղաքական ուժեր ևս հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930