Բավականին երկար ժամանակ էր՝ Վանաձորի ՃՈ եւ ՀՔԲ տանող ճանապարհահատվածից մի մաս քանդվել ու վտանգ էր ներկայացնում: Մի փոքր անուշադրություն եւ կարող էիր հայտնվել փոսի մեջ: Օրերս նման դեպք արձանագրվել էր՝ մեքենան ընկել էր փոսը:
Ճանապարհի այս հատվածը որքան որ վտանգավոր է արդեն փորձ ունեցող վարորդների համար՝ շատ ավելի վտանգավոր է սկսնակների համար: Նշեք, որ հենց այս հատվածից են սկսվում նաեւ վարորդական իրավունքի վկայականի համար նախատեսված գործնական քննությունները, ինչն ավելորդ խնդիրներ է առաջացնում քննությանը մասնակցող անձի համար:
Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, թե ո՞ւմ գործառույթն է եւ ո՞վ պետք է իրականացնի վերանորոգման աշխատանքները, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ քաղաքում շուտով կսկսվեն փոսային նորոգման աշխատանքները, ինչի ժամանակ էլ այդ հատվածում եւս աշխատանքներ կկատարեն:
Կարդացեք նաև
Իսկ մինչ այդ նշված հատվածին կտան ժամանակավոր լուծում, կվերացնեն խնդիրը: Այսօր վաղ առավոտից նշված աշխատանքները սկսվել են:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ