Հարցազրույց ՀԱԿ վարչության անդամ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) հետ։
– Հիմա ՔՊ-ական թիմը՝ իրենց առաջնորդի գլխավորությամբ, խոսում է խաղաղությունից ու թուրքերի հետ բարեկամությունից։ Էս պատերազմից հետո հնարավո՞ր է։
– Իրանք ասում են, ի՞նչ ասեմ, իրանց ասած տարբերակը․․․ եթե սրտանց ուզում էին խաղաղություն, ժամանակին պետք է 3 տարի առաջ մտածեին, ոչ թե գոռային, որ կմտնենք, Բաքուն կգրավենք։ Հենց տեսան՝ ինչ ստացվավ, հիմա՝ խաղաղություն։ Էս վիճակով էլ սխալ չի, հա, թող ասեն, որովհետեւ եթե էդ էլ չասեն, իրոք էս վիճակում Զանգեզուրն էլ է վտանգի տակ։ Ինձ թվում ա, որ էդ խաղաղության գնալով ապացուցում են, որ 18 թվականին, որ տենց կոչեր էին անում, իրանք սխալ են թույլ տվել։ Էն ժամանակ որ անեին, ուրիշ բան։ Պարտվելուց հետո խաղաղությունը ո՛չ Ադրբեջանի համար նշանակություն ունի, ո՛չ Թուրքիայի, ոչ էլ մեկի։
– Դե, ասում են՝ վերանայենք Թուրքիայի նկատմամբ մեր մոտեցումը, սխալ դիտանկյուն է, դիտանկյուն փոխենք։
Կարդացեք նաև
– Իրանք կարան ասեն ամեն ինչ։ 3 տարի առաջ պետք ա էդ վերանայեին, հետո, որ արդեն տեսան, թե ինչ ձեւի պարտություն կրեցինք, ազգովի պարտվանք, հիմա են որոշում։ Երեւի իրանք էլ մեզնից շատ են թուրքերից զզվում, բայց դե՝ ճար չունենալով, որ վաղը, մյուս օրը Զանգեզուրի խնդիր չունենանք, երեւի իրանց մտածելով՝ էդ ձեւի ուզում են լարվածություն թուլացնեն։
Ինչ վերաբերում ա, որ նախկիններին վիրավորում ա, վարկաբեկում, հա, կարա ավելի նախկիններին անցնի, հիշի 15 թիվը, 20, 1800-ական թվականներին ինչ ա եղել։ Բոլորս էլ ապրում ենք, տեսել ենք, գիտենք՝ մինչեւ 98 թիվն ինչ վիճակ է եղել, դրանից հետո՝ ինչ։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում