Արցախյան խնդրին ամենամոտ կանգնած միջազգային կառույցները եվրոպականներն են՝ ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն: Վերջիններիս նշանակությունը մեծ էր մինչպատերազմյան ժամանակահատվածում հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացում եւ, առավել եւս, մեծ է հետպատերազմյան շրջանում, երբ ադրբեջանաթուրքական կոալիցիան խախտեց բանակցությունների հիմքում դրված երեք սկզբունքից ամենակարեւորը՝ ուժի կիրառման բացառումը, եւ ներկայում սեղանին են մնացել միայն ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: Եվրոպական կառույցները հեշտությամբ մարսեցին Թուրքիայի հերթական ագրեսիան հարեւան պետության դեմ՝ դրանով կանաչ լույս վառելով նրա հետագա գործողությունների առաջ: Համարժեք գնահատականներ չտալով արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Թուրքիայի, մեղմ ասած, եվրոպական արժեքները, մոտեցումները բացառող քաղաքականությանն ու գործողություններին՝ հին աշխարհամասը միավորող կառույցները խրախուսում են պատերազմների միջոցով էթնիկ հիմնահարցերը լուծելու մոտեցումը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով ողջ աշխարհի եւ առաջին հերթին բազմազգ Եվրոպայի համար:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։