Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Bayraktar TB2»-ի դետալների հիմնական մատակարարներն են ԱՄՆ-ը, Կանադան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան,  Հոլանդիան. «168 ժամ»

Ապրիլ 08,2021 09:30

168.am-ը փաստեր է հավաքագրում՝ պարզելու և ցույց տալու, թե Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կիրառված սպառազինություններում ո՞ր երկրներում արտադրվող դետալներ, սարքավորումներ են եղել, օգտագործվել:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն այդ առնչությամբ ասաց.

«Օրինակ, «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ի դետալների հիմնական, այսպես ասած, մատակարարներն են՝ ԱՄՆ-ը, Կանադան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան,  Հոլանդիան: Նշենք, որ նշված երկրները ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են: Պատերազմի օրերին նշված երկրներում գործունեություն ծավալած տարբեր ընկերություններ հայտարարեցին, թե տեղյակ չեն եղել, որ իրենց արտադրանքն օգտագործվել է ռազմական նշանակություն ունեցող սարքավորումներում, և վստահեցրին, որ հետաքննություն են իրականացնելու՝ պարզելու համար՝ ինչպես են այդ սարքավորումները հայտնվել ռազմական նշանակության սարքերի վրա, սակայն պատերազմից հետո այդ թեմայի շուրջ քննարկումները կարծես թե մոռացության մատնվեցին, և հստակ տեղեկատվություն այս պահին չկա՝ արդյոք եվրոպական և ամերիկյան այդ ընկերությունների սարքավորումները շարունակո՞ւմ են անհայտ ճանապարհով հայտնվել Ադրբեջանում և Թուրքիայում»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930