Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի եւ Էրդողանի ծրագրերն իրականացնողները

Ապրիլ 08,2021 10:00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Վլադիմիր Պոզներին որոշակի անհանգստություն առաջացրեց իշխանության ներկայացուցիչների եւ կողմնակիցների շրջանում: Նրանք իրավամբ գտնում են, որ Ռուսաստանում դաշնային ալիքները գտնվում են Կրեմլի կարծր վերահսկողության տակ, եւ այստեղից հետեւություն են անում, որ Մոսկվայում որպես Հայաստանի «գեներալ-նահանգապետ» գերադասում են տեսնել Քոչարյանին: Այդ մտավախությունը, կարծում եմ, չափազանցված է: Անձամբ Պուտինի համար Քոչարյանը, թերեւս, ավելի «սրտամոտ» է, բայց պետություններն առաջնորդվում են ոչ թե լիդերների անձնական համակրանքով, այլ պետական շահերով: Իսկ այդ առումով կարելի է արձանագրել, որ Հայաստանի ներկայիս վարչապետը որեւէ ձեւով չի հակադրվում Կրեմլի կամքին եւ «հեզությամբ» իրականացնում է այն ծրագրերը, որոնք Հարավային Կովկասի համար մշակել է Պուտինը իր վստահելի բարեկամ Էրդողանի հետ:

Մեզ, իհարկե, կարող են փորձել խաբել, թե խոսքը, մասնավորապես, «բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է», բայց մենք այնքան միամիտ չենք՝ չհասկանալու համար, որ Պուտինի հետ համաձայնեցված թուրքական ծրագիրը նախատեսում է միայն Սյունիքի մարզով Ադրբեջանին «միջանցք» տրամադրելը, որքան էլ «միջանցք» բառը մեր իշխանությունները հերքեն: Փաշինյանը դե՞մ է այդ ծրագրին, դրա փոխարեն ինչ-որ պահանջնե՞ր է դնում հիմնական խաղացողների առջեւ: Բնականաբար, ոչ: Եթե Քոչարյանը վարչապետ դառնա, նրա վարքագիծը ա՞յլ կլինի: Դարձյալ ոչ: Ուրեմն ի՞նչ տարբերություն Կրեմլի համար, թե ով է նստելու Հայաստանի գահին:

Նույն երկրորդ նախագահը Պոզների հետ հարցազրույցում, պատասխանելով ռեւանշի մասին հարցին, ասել է, որ մեր պետության եւ բանակի ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, ռեւանշի մասին մտածելն անիրատեսական է: Եվ դա, անշուշտ, ճիշտ է: Սակայն, ըստ Քոչարյանի, ամեն ինչ դեռ կորած չէ, եւ հնարավոր է վերականգնել Արցախի տարածքը գոնե նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում: Բայց ինչպե՞ս: Քոչարյանը, հավանաբար, չգիտի: Մենք էլ չգիտենք:

Կամ, օրինակ, Քոչարյանն ասում է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել շատ ավելի վաղ փուլերում՝ առանց մեծ տարածքային կորուստների եւ հազարավոր զոհերի: Դա, իհարկե, նույնպես ճիշտ է, բայց մենք դա առանց Քոչարյանի էլ գիտենք:

Այսպիսով, եթե մի պահ վերանանք քաղաքական նախասիրություններից, ես առայժմ չեմ տեսնում, թե ինչով է Հայաստանի երկրորդ նախագահը այլընտրանք ներկայիս վարչապետին: Խոսքը ոչ թե նրա իշխանության օրոք տեղի ունեցող լավ կամ վատ իրադարձությունների մասին է, այլ այսօրվա Քոչարյանի՝ մի քաղաքական գործչի, որն այս ողբալի վիճակում հավակնում է վարչապետի աթոռին: Որեւէ մեկը առանց պաթոսի՝ չոր վերլուծական լեզվով կարո՞ղ է ինձ բացատրել տարբերությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . Առանց քաղաքական նախասիրությունների, ինչպէ՞ս կարելի է պատասխանել այդ վերջին հարցումին… Զորս արդէն, լայնօրէն հռետորական հարցում է անշուշտ… Ամէն դէպքում, Քոչարյանը իմ օգնութեանս կարիքը չունի: Եւ այսուհետեւ, եթէ չսկսի ինծի փող ուղարկել (եւ լուրջ գումարներով), այլեւս շատ սիրտ չունիմ իրեն պաշտպանելու:

    Բայց լրջօրէն, վերեւի խմբագրականին մէջ, կայ աւելի էական նիւթ մը, Ռուսաստանի առնչութեամբ: Ու այդ մասին, թոյլ տուէք որ հետեւեալ դիտարկումները պարզեմ՝

    . Արգիլուած չէ մտածելը, որ անպայման վատ նպատակներով եւ միտումներով չէ՝ որ Փաշինյանը չուզեց հրաժարիլ, եւ ուզեց կարելի եղածին չափ ուշ ձեռնարկել արտահերթ ընտրութիւններին: Ամէն դէպքում, լրիւ սխալ, անմիտ եւ վնասակար է իր որոշած այս ընթացքը. բայց թերեւս, վատ միտումներով չէ:

    . Սակայն, եթէ Փութինը իսկապէս չէր ուզեր, որ 10 Նոյեմբեր 2020-էն ետք,Հայաստանի այժմու վարչակարգը՝ մնայ, եւ եթէ հիմա ել, նա չի ուզում որ սոյն վարչակարգը վերարտադրուի, ապա մեր գերիները մնացած պիտի ըլլան թուրքերուն ձեռքը, այդ դժոխալի մէկ ու կէս ամիսէն ետք՝ յաւելեալ եւ աւելորդ 7 ամիսներ եւս, այն պատճառով որ՝ Փաշինյանը չուզեց հրաժարիլ:

    Սակայն ճիշդ է որ երկու հատ «եթէ» կայ, նախորդ պարբերութեան մէջ… Այսինքն՝ հակառակ վարկածով, կարելի է դեռ ակնկալել, որ ընտրարշաւի ընթացքին, Փաշինյանը այդ նուէրը ստանայ Մոսկուայից:

    Տենանք…

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. « հնարավոր է վերականգնել Արցախի տարածքը գոնե նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում: Բայց ինչպե՞ս: Քոչարյանը, հավանաբար, չգիտի: Մենք էլ չգիտենք: »
      …………………………
      Բայց… բոլորս ալ, գիտենք:

      Հրադադարի համաձայնագիրը՝ ըստ էութեան տեղատւութիւններ չի պարունակեր, վերջնական զիջումներ չի բովանդակեր: Արցախի կարգավիճակը, տակաւին բանակցութիւնների նիւթ է հանդիսանալու: Իսկ ԼՂԻՄ-ի սահմանների կապակցութեամբ – բացի՝ գոնէ հիմակուհիմա, ռազմական տուեալէն -, մեր դիրքը շատ զօրեղ է: Եւ գործընթացն ալ կրնայ այդքան երկարատեւ չըլլալ, եթէ բանակցութիւնները պիտի վերսկսին ամբողջական համաձայնութեան նախկին սեւագրութիւններէն որեւէ մէկին հիման վրայ… Հիմա որ՝ այլեւս «փաթեթային»ը նիւթէ դուրս է, մինչ «փուլային»ին ալ հիմնական փուլը, արդէն կատարուեցաւ, լրացաւ:

      Բայց անշուշտ այդ բանակցութիւնների յանգումը (եւ որոշ չափով, տեւողութիւնը)՝ կախեալ են Ռուսաստանէն: Եւ այդ է, որ նուազ կարեւոր կը դարձնէ մեր – ուղղակի… – ռազմական ուժի խնդիրը: Նաեւ, հենց այդտե՛ղ է՝ կենսական անհրաժեշտութիւնը, որ Հայաստանը Մոսկուայի ուզած կառավարութիւնը ունենայ: Փութինին մարդը նստի, Հայաստանի խլխլած «գահ»ին վրայ: Կը մնայ սակայն որ գիտնանք, թէ այս հանգրուանին, ո՞վ է՝ այդ մարդը… Մի քանի ամիսէն, այդ ալ կը գիտնանք: Մենք ալ, Քոչարյանն ալ…

  2. Garo says:

    Էտ տրամաբանությամբ ինչ տարբերություն Նիկոլը, թե ֆայլաբազարից մեկին բռնենք նշանակենք վարչապետ:
    Անձերի դերը երբեք չի կարելի թերագնահատել: Նաև անձնական կապերի դերը ու ընդանրապես ղեկավարի որակները:

    Եթե 1992-ին Վազգեն Սարգսյանի Փոխարեն Դավիթ Տոնոյանը կամ նիկոլ Փաշինյանը լիներ ՊՆ, Քոչարյանի փոխարեն Արայիկ Հարությունյանը էն պատերազմն էլ խայտառակ կպարտվեինք:

    Էս պատերազմում էլ եթե Նիկոլի փոխարեն Քոչարյանը լիներ համոզված եմ, որ պատերազմը լրիվ ուրիշ արդյունք կունենար:
    Օրինակ
    1. մոբիլիզիացիան շատ ավելի լավ կանցկացվեր: Մարդկանց փողոցներից կբռնեին կուղարկեին ճակատ:
    2. Պատերազմը ոչ միայն Արցախի տարածքում կլիներ:
    Հարավում Լելեթեփեյի վրա հարձակվելու ու մսաղաց սարքելու փոխարեն, հարձակում կձեռնարկեինք հյուսիսում Ղազախն ու Թովուզը գրավելու նպատակով, որտեղ հակառակորդը շատ թուլացրել էր ու հաջողությունը գրեթե երաշխավաորված էր:

    Նիկոլի պես վախկոտ ղեկավարը տենց վճռական որոշում չէր կարա ընդուներ: Ինքը ընդամենը գնում էր հոսանքով անընդատ զորք ուղարկել հարավ, որտեղ հակառակորդը կետնտոնացրել էր իր զորքի 60-70տոկոսը/ ու իբր փորձել տենց բեկում մտցնել:

    Նույն ձեև վախկոտ ղակավարը 1993-ին չեր համարձակվի Քելբաջարը գրավելու հրաման տար:

    • Հ.Շ. says:

      Այս վարչակարգը՝ ծայրագոյն անէծք մը եղաւ, Հայաստանի եւ Հայութեան համար: Որու յանցանքը իրենց խիղճերուն վրայ պիտի կրեն, ցմահ, միլիոնաւոր հայեր (մօտ մէկ միլիոն քուէարկողներ, գոնէ երկու միլիոն դրսեցի հայաստանցիներ, մէկ միլիոն մըն ալ՝ Դասական Սփիւռքի հայ ծագումով օտարներ. այս բոլորին, չեմ կարողանում ներել, չեմ կարողանում զիս նոյն ժողովուրդի անդամ համարել, որքան որ ալ անոնցմէ շատեր հիմա խորապէս զղջում են. երբեմն յաջողում եմ միայն զիս խորտակած Ցաւը պահ մը մեղմացնել, մտածելով որ՝ օ՛խ եղաւ նրանց բոլորին: Ամենաառաջին օրէն երբ որ այս ամէնը կանխատեսում էր, անդադար բացատրութիւններով՝ զիլ ահազանգ էր հնչեցնում, բացատրում էր, օրինակի համար՝ ինծի պէս հայ ծագումով անձ մը, ես ուրեմն Հայաստանը չէի՞ սիրեր, ես չէի՞ ուզէր որ Հայաստանը աւելի լաւ երկիր մը դառնայ… Հայաստանը չէի՞ ճանչնար… Սերժ Սարգսյանի հրաժարականէն ետք, ինչո՞ւ, ինչպէ՞ս, այդքան հայեր այդ աստիճան չհասկացան, որ այդ ընթացքով պէտք չէ որ շարունակէին այդ հաւաքական խելագարութիւնը, հրճուագին ինքնասպանութիւնը… խնդրոյ առարկայ հայաստանաբնակ եւ արցախաբնակ արարածներուն պարագային անգամ, շատ դժուար է հիմա կարեկցութիւն զգալը… բացի անշուշտ անոնց պարագային որոնք զոհեր ունեցան ընտանիքին մէջ… չնայած, երբ որ անոնցմէ ալ ոմանց կը տեսնես, թէ ինչպիսի յուզումով իրենց տան մէջ կը դիմաւորեն Լենա Նազարյան մը…)

      Վերջին աղէտալի պատերազմին սկսիլը, բռնկիլը, լրիւ մեղքն ու յանցանքն է՝ այս վարչակարգին: Հաստատ:

      Այդ ամէնով հանդերձ, պատերազմի ընթացքին կապակցութեամբ՝ 1992-ի հետ բաղդատականը դժուար է ի զօրու համարել: Եւ մինչեւ օրս գոյացած տեղեկութիւնների – եւ նաեւ, տեղեկութիւնների չգոյութեան – հիման վրայ, նաեւ շատ դժուար է (որքան որ ալ մարդ ուզում է այդպէս անել…) ռազմական պարտութիւնը լիովին վերագրել Փաշինյանին եւ նրա կօշիկները փայլեցնող, այժմ Ադրբեջանում ռուսական ռազմաբազայի սրճեփին:

      Հետեւաբար, երբ որ ասում էք՝ «Էս պատերազմում էլ եթե Նիկոլի փոխարեն Քոչարյանը լիներ համոզված եմ, որ պատերազմը լրիվ ուրիշ արդյունք կունենար:», ես աւելի շուտ պիտի ասէի՝ եթէ այդպէս լինէր, էս պատերազմը տեղի չէր ունենար:

      • Aha says:

        H.Sh. I feel your justified deep frustration. My opinion is that (generally speaking) the overall low quality of the nation is not the making of this government but rather the opposite i.e. this administration is the consequence of our pathetically low collective rating. Nikol’s administration is probably the fairest thing that happened to Armenians as he and his team are the mirror of the average Armenian (including diaspora). Levon, Robert, and Serge were simply a very lucky consecutive strike i.e. Nikol type of ‘leadership’ is closer to what we lived with for centuries.

        As to how to deal with – let’s be frank – our urgent, mandatory, and soon to occur redemptive exit from ‘Armenianness’ here is an idea: write a book about disappointment from your own identity, it might even be therapeutic. Remember that (as a milder but recent example) LTP wrote 3 thick historical/academic volumes about the Crusades and Armenians in the years following his 1998 ousting, he was able to wash his disappointment/rage in deep intellectual work. I’m searching for similar options as well 😉

        • Հ.Շ. says:

          It could be a good idea, Aha. But then again, it could make things worse. You are citing the example of LTP, but is it a good one, with respect to what you are suggesting… ? After having written all those books, which you say were meant to « heal» him, the guy just… came back with a vengeance – in the generic and literal senses of that expression -, in 2007-2008 !… And right now, he is totally back to… 1995 !

          What I am trying to do at this stage, is to « disconnect » myself, as much as possible, from Armenia. As you can see, it is not working… But I shall keep trying. Because that is the only solution I see. Maybe not permanently, but for a few years : just, to forget about that damn place. That would be the most efficient therapy, I think. As a « cure de désintoxication» (en français dans le texte), in a way.

          • Aha says:

            You’re right, LTP needed way more than 3 books to heal 😉 In order to disconnect from Armenia’s gravitational pull one needs another gravitational field, I’m looking for the latter!

  3. Armen says:

    Ռուսական ուղղությամբ էական տարբերություն երևի թե չկա, սակայն որպես այլընտրանք, Ձեր նշած տարբերակը վատթարագույնն է:

  4. Ruben says:

    Թե՛ Փաշինյանը, թե՛ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Լեւոն Պետրոսյանը, թե՛ Թուրքիան, թե՛Ռուսաստանը իրականացնում են «Ալեքսանդրապոլի պայմանագիրը»:
    Սա լավագույն տարբերակն է տեղի բնակչության համար:

  5. Ալֆրեդ says:

    Եթե այս ողբերգական վիճակում Քոչարյանը ցանկանում է գալ իշխանության,միայն ողջունել է պետք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930