Ապրիլի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց ԻԻՀ-ում Հնդկաստանի դեսպանություն և հանդիպում ունեցավ դեսպան Գադդամ Դհարմենդրայի հետ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։
Ա․ Թումանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում hետպատերազմյան շրջանում ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային նոր մարտահրավերները և դրանց առնչվող գործընթացները։
Ընդգծելով Հայաստան-Հնդկաստան երկկողմ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը՝ դեսպան Թումանյանը հատուկ անդրադարձ կատարեց միջազգային և տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ոլորտում Հնդկաստանի կառավարության կողմից իրականացվող խոշոր ծրագրերին։
Կարդացեք նաև
Այս համատեքստում կարևորվեց առևտրի և տրանսպորտային ծառայությունների ակտիվացման նպատակով Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ արդյունավետ համագործակցության իրականացումը։
Իրանում ՀՀ դեսպանություն