Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարմնական վնասվածքներ չունենք, բայց գրեթե բոլորս ունենք կապտուկներ». «ՎԵՏՕ»-ի կին անդամներն իրենց բռնի ուժով ոստիկանություն տեղափոխելու մասին

Ապրիլ 07,2021 20:02

«Այսօր կառավարության շենքի մոտից բերման ենթարկված կանանց մեջ կային զոհվածների քույրեր, որդեկորույս մայրեր, հերոսի տիկին, հերոսի դուստր, այսպիսով, մենք ականատես եղանք մի խայտառակության, որ այս դավաճան, թրքահպատակ իշխանությունները սարսափած են անգամ ընդամենը կանանց մասնակցությամբ ակցիայից»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանը:

Ասուլիսը հաջորդել էր շարժման անդամների բողոքի ցույցին, որի ընթացքում «ՎԵՏՕ»-ի անդամ եւ երթի մասնակից այլ կանայք բերման էին ենթարկվել ոստիկանության բաժիններ: «ՎԵՏՕ» շարժման կանանց խոսքով՝ այս պահին ոստիկանության բաժանմունքներում երթի մասնակից ոչ մի կին չկա, բոլորը դուրս են եղել, բայց նշեցին, որ այսօր՝ այս խորհրդանշական օրը, ոստիկանությունը բռնություն է կիրառել իրենց նկատմամբ:

«Ճիշտ է, մարմնական վնասվածքներ չունենք, բայց գրեթե բոլորս ունենք կապտուկներ: Այսօր բավականին ագրեսիվ էր տրամադրված ոստիկանությունը եւ, ըստ մեզ, ոչ օրինաչափ ուժ կիրառեց: Մենք էլ ենք զարմացած, որ այս խորհրդանշական օրը ոստիկանությունը կարող էր իրեն այդպես պահել.-ասաց  ՎԵՏՕ-ի անդամ Ալեքսանդրա Հարությունյանը:

Շարժման անդամները հայտարարեցին, որ որպես արժանապատիվ հայ կանայք ու աղջիկներ, չեն պատրաստվում շարժվել «թուրքերի օրակարգով», չեն պատրաստվում համակերպվել, այլ տարբերակը արտագաղթելն է, բայց չեն պատրաստվում արտագաղթել:
Ասացին, որ այնքան ժամանակ են բողոքի ցույց անելու՝ մինչեւ հասնեն վերջնանպատակին այն է՝ «թուրքերին մեր երկրից դուրս վռնդելը»:

«Մեր գոյությունը հակասում է նրանց գոյությանը: Այստեղ պիտի հայերը մնան եւ փորձեն երկիրը ոտքի հանել»,-ասացին շարժման անդամները:

Աննա Հակոբյանի խոսքով, իրենց այսօրվա երթին նոր քաղաքացիներ էլ են միացել, սրճարաններում նստած կանայք, եւ այնպիսիք, որոնք ունեին «վիշտ ու սուգ, բայց հասկանալով, որ այդ վիշտն ու սուգը կարող են հավերժ տեւել, եթե չլինեն վճռական գործողություներ, եկել էին համալրելու շարժման մասնակիցների շարքերը»:

Դիմելով ոստիկանապետին, շարժման անդամներից մեկն ասաց, որ ոստիկանապետ Ղազարյանը կիսում է պատասխանատվությունը դավաճանության եւ մեր հայրենիքի կորստի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930