Araratnews.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը:
Լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Լիլի Մինասյանի հետ:
Մեզ հետ զրույցում Մինասյանը հաստատեց իր` աշխատանքից ազատման մասին լուրը, նշելով, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն` անձնական պատճառներով: