Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգումը Հայաստանին զարգացման նոր հնարավորություններ կտա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, կարևոր բաղադրիչ է տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների և առևտրատնտեսական կապերի վերականգնման հնարավորությունը, որպեսզի Հայաստանի նոր հնարավորություններ ստանա երկրի զարգացման համար: Իմ կարծիքով՝ դա չափազանց կարևոր բան է»,- ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համավարակի պատճառով կրճատված ապրանքաշրջանառությունն առաջիկայում կարող է վերականգնվել և ավելանալ: Նա, մասնավորապես, լուրջ ցուցանիշ է համարել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը՝ նշելով, որ 2020թ. մի շարք, առաջին հերթին կորոնավիրուսի պատճառով նկատվել է այդ ցուցանիշի որոշակի նվազում: «Համոզված եմ, որ մենք առաջիկայում կկարողանանք ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլ առաջ շարժվել»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ: Նա նկատել է, որ Հայաստանի տնտեսության մեջ բոլոր կապիտալ ներդրումների 40 տոկոսը «ունեն ռուսական ծագում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ