Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2022 թվականի պետական բյուջեի սոցիալական ոլորտի հատկացումները կվերանայվեն

Ապրիլ 07,2021 17:42

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում քննարկվեց ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված սոցիալական ոլորտի բյուջետային ծրագրերի վերաբերյալ» հարցը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մինչ նիստը կանանց եւ աղջիկներին շնորհավորեցին Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է որոշ փոփոխություններ կատարել հաջորդ տարվա պետական բյուջեի սոցիալական ծախսերի հոդվածներում: Նախատեսվում է որոշ ծրագրերի իրականացումը դադարեցնել, մի քանի հոդվածներում էլ ավելացնել ֆինանսական միջոցները: Ընթացիկ տարում սոցիալական ոլորտի ծախսերը նախատեսված է իրականացնել 503 մլրդ դրամի շրջանակում, իսկ 2022-ի համար նախնական հայտը կազմում է մոտ 550 մլրդ դրամ: Առաջարկները պայմանավորված են շահառուների թվի փոփոխությամբ: Մասնավորապես, նախատեսվում է փոփոխել անապահով սոցիալական խմբերի աջակցության բյուջեն: Նախարարը տեղեկացրեց, որ այժմ շրջանառության մեջ է «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման պարագայում «Փարոս» համակարգում ընդգրկված բազմազավակ ընտանիքները սոցիալական աջակցությունները կստանան այդ օրենքի շրջանակներում նախատեսված համակարգով: Մոտ 6.5 մլրդ դրամով կավելացվի սոցիալական ոլորտի բյուջեն, որը կուղղվի ժողովրդագրական վիճակի բարելավմանը:

Նախարարությունն իրականացրել է զբաղվածության ապահովման ծրագրերի գնահատում եւ դադարեցրել 5 ծրագիր, որոշ ծրագրեր էլ վերանայվել են:

Գալիք տարում էապես կավելացվեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական աջակցության միջոցները, ինչը հնարավորություն կտա իրականացնելու ավելի հասցեական եւ որակյալ ծառայություններ: «2 մլրդ դրամ՝ 900 մլնի փոխարեն»,-հստակեցրեց նախարարը:

Հանրապետության որոշ մարզերում կստեղծվեն վերականգնողական ծառայություններ իրականացնող 6 կենտրոններ, որոնցում առողջությունը կվերականգնեն զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ստացած անձինք: Այժմ Երեւանում գործում է նման 2 կենտրոն:

Սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու համար Կառավարությունը յուրաքանչյուր տարի նախատեսում է հատկացնել 2 մլրդ դրամ: Խոսքը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք չունեն հիմնական բնակության վայրեր: Նախատեսվում է ծրագիրն իրագործել գալիք տարվանից:

Հանձնաժողովը Կառավարության զեկույցն ընդունեց ի գիտություն:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930