Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Դե ինչ, Սերժի ժամանակ սևազգեստ մայրերին Բաղրամյան 26-ի դիմաց էին բռնության ենթարկում ոստիկանները ու այն ժամանակվա կառավարող խմբակի կողմնակիցները արդարացնում էին դա։
Այժմ, ապրիլի 7-ին՝ մայրության օրը, կառավարության շենքի դիմաց են կանանց դեմ բռնի գործողություններ իրականացնում, որը էլի արդարացնողներ կան։
Ինձ համար բռնությունը միշտ, ամեն պարագայում անընդունելի է։
Կարդացեք նաև
Մարդիկ մշտապես իրավունք ունեն ազատ արտահայտելու իրենց կարծիքը, բողոքը, պահանջը, և եթե այդ գործողությունները առանց զենքի ու խաղաղ են, ապա որևէ դեպքում ուժի կիրառումը չի կարող լինել համաչափ, իրավաչափ կամ որևէ այլ տերմինով արդարացված։
Այս անարդար կառավարման համակարգին արդարացումներ մի փնտրեք, անհնար է։