Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն:
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն:
Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:
Կարդացեք նաև
Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն