«Այսօր մեր կանայք ցույց տվեցին, որ առաջնագծում են: Ոստիկանության վայրագությունները բոլորս տեսանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը: Նա նույնպես կառավարության շենքի մոտ էր:
Հիշեցնենք, այսօր ՎԵՏՕ շարժման անդամները Ազնավուրի հրապարակից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք`պահանջելու Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ եղան: Ցուցարարներին նաեւ բերման ենթարկեցին:
«Ոստիկանությունը ոչ մի բանով չի տարբերվում այն ջիհադիստներից, որոնք կռվում էին մեր տղաների դեմ: Ոստիկանությունն է մնացել միակ հենարանն այս պետական դավաճանի իշխանությանը: Սրանք նույն վարձկաններն են, ինչ որ ջիհադիստները: Հպարտանում եմ մեր կանանցով: Կարեւորն այն է, որ հիմա մենք չհոգնենք: Հայաստանը պետք է ազատվի պետական դավաճաններից եւ պետական դավաճանները պետք է կանգնեն դատարանի առջեւ»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ