13-ամյա դուդուկահար Նարեկ Խանզադյանն արժանացել է Իսպանիայում կազմակերպված «Paints of the Spanish Sun» միջազգային առցանց մրցույթ-փառատոնի առաջին մրցանակին։
Մրցույթի շրջանակում Նարեկը կատարել է հայկական ժողովրդական պար «Ղազախի»` ստանալով ժյուրիի բարձր գնահատականը։
Սա Նարեկի առաջին մասնակցությունը չէ միջազգային մրցույթին։ Նա ունի նաև այլ մրցանակներ։
Այս օրերին պատանի դուդուկահարը մասնակցում է Երևանում անցկացվող «Dudukman» միջազգային մրցույթ-փառատոնին։
Բացի այդ‚ Նարեկը մասնակցում է նաև Իտալիայում կազմակերպված «Ապագա աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով հայկական նվագարանը։ Իտալական այս մրցույթի շրջանակներում կազմակերպվել է առցանց քվեարկություն. մինչև ապրիլի 13-ը Նարեկ Խանզադյանի օգտին կարող եք քվեարկել հղմամբ։
Նշենք‚ որ Նարեկ Խանզադյանը սովորում է Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի դասարանում։ Նա 8 տարեկանից նվագում է դուդուկ ու որոշել է ապագայում դառնալ պրոֆեսիոնալ դուդուկահար։
Մամուլի հաղորդագրություն