Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որոշ իրավախախտումներով բողոքարկումները վարչական դատարանում կքննվեն գրավոր ընթացակարգով

Ապրիլ 07,2021 15:16

Կառավարության հեղինակած՝ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ որոշ վարչական իրավախախտումների բողոքարկման գործերը դատարանում կքննվեն գրավոր ընթացակարգով։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սուրեն Գրիգորյանը՝ մատնանշելով, որ վարչական դատարանը եւ մյուս դատարանները բավականին ծանրաբեռնված են աշխատում, եւ դրա պատճառներից մեկը վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված իրավախախտումների բողոքարկումների քննության ընթացակարգն է։

Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ հաճախ բողոքարկման պայմաններում կողմերը չեն ներկայանում նիստերին, եւ դատավորները ստիպված են լինում բանավոր՝ հրապարակային կարգով քննություն իրականացնել, իսկ իրենց առաջարկով՝ որոշ իրավախախտումներով բողոքարկումները վարչական դատարանում կքննվեն գրավոր ընթացակարգով։ «Մի շարք հոդվածների (առանց ամրակապվելու տրանսպորտային միջոցով երթեւեկելը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի օգտագործման կանոնների խախտումը, հիմնական ավտոճանապարհներով կվադրոցիկլ վարելը, լուսացույցի կանոնների խախտումներով երթեւեկելը, ավտոկայանատեղիների կանոնները խախտելը) դեպքում առկա բողոքարկումների դատաքննությունը կիրականացվի գրավոր ընթացակարգով, իսկ կողմերը չեն զրկվի միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից։ Բացառություն կլինեն այն դեպքերը, երբ դատավորը կորոշի գործը քննել ոչ գրավոր ընթացակարգով»,-նշեց Սուրեն Գրիգորյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930