Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնյաները, առողջապահության նախարարի մայրը պատվաստվել են «Սպուտնիկ Վ»-ո՞վ. Զեյնալյանի բացատրությունը

Ապրիլ 07,2021 14:53

Հրապարակումներ եղան, որ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով պատվաստվելու դեպքում խնդիրներ են առաջանում: Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ հրապարակումներում կապը անմիջական մահերի եւ պատվաստանյութի հետ ապացուցված չէ: Որոշ երկրներ մինչեւ 50 տարեկաններին հրաժարվեցին ներարկել, օրինակ, Կանադան, Գերմանիան սկզբից հրաժարվել է, հիմա նորից ընդունել է ու շարունակում է պատվաստումները. «ՌԴ-ի հետ գնում են բանակցություններ՝ պատվաստանյութի որոշ չափաքանակ բերելու համար: 2000 չափաբաժին նվիրատվության ձեւով տրամադրվել է, այն տրամադրվում է ռիսկային խմբերին, ինֆեկցիոնիստներին: Հիմա միաժամանակ միասնական հարթակի հետ կա պայմանագիր, փոխանցվել է գումար, որ այնտեղից եւս տրամադրվեն պատվաստանյութեր»:

Զեյնալյանն ասաց, որ այս պահին բավականին մեծ քանակ կա հերթագրումների, ովքեր ուզում են պատվաստվել «AstraZeneca»-ով. «Մեծ թվով պահանջարկ կա եւ հերթագրումներ կան՝ պատվաստվելու համար: Պարտադիր սկզբունքով որեւէ պատվաստում ՀՀ-ում չի եղել, միայն կամավորության սկզբունքով»: Ամեն դեպքում նա ասաց, որ քաղաքացիներին պետք է ճիշտ իրազեկել, ներկայացնել բոլոր խնդիրները, բացատրել, որ դա է հիվանդության դեմ պայքարի տարբերակը:

Հարցին՝ լուրեր կան, որ առողջապահության նախարարի մայրը, բարձրաստիճան պաշտոնյաներ «Սպուտնիկ Վ»-ով են պատվաստվել, ունի՞ նման տեղեկություններ՝ Զեյնալյանը պատասխանեց, որ չունի, ինքն էլ չի պատվաստվել. «Ամեն ինչ պետք է արվի, որ պատվաստումները լինեն անվճար, առայժմ վճարումներով պատվաստումների հարց չկա: Պատվաստումները առայժմ տրամադրվում են պետությանը եւ պետությունն անվճար է դա անում, մասնավոր ընկերություններին չի տրամադրվում»:

Ճեպազրույցի վերջում լրագրողները նկատեցին, որ Զեյնալյանն առանց դիմակի էր: Նա բացատրեց, որ նոր է հանել դիմակը, մինչ այդ կրում էր. «Դիմակ բոլորը պետք է կրեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930