«Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններում ձեւավորվելիք նոր քաղաքական միջավայրն ամբողջությամբ կփոխի շատ իրողություններ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Հարցին ի պատասխան՝ «եթե իշխանությունը վերընտրվի, ի՞նչ է փոխվելու», նա նշեց․ «Կարծում եմ՝ իշխանությունից բացի այլ ուժեր եւս կընդգրկվեն ԱԺ-ում, եւ բարեփոխումների այն տեմպը, որն այսօր կա, այլ արագություն կստանա։ Եթե խորհրդարանում իսկապես որակյալ ընդդիմություն ունենանք, ցանկացած իշխանությանը կարելի է պարտադրել գնալ բարեփոխումների ճանապարհով։ Վստահ եմ, որ առաջիկա ընտրություններն ավելի շատ ընդդիմության ընտրություններ են, եւ պետք է կենտրոնանանք որակյալ ընդդիմություն բերելու վրա ազգային ժողով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ